երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Այսօր երեկոյան տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը

Այսօր երեկոյան տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը

Այսօր երեկոյան SpaceX-ի Falcon 9 հրթիռով տիեզերք է արձակվելու Հայաստանի առաջին հայրենական արբանյակը՝ «Հայասաթ-1»-ը։ Այս մասին հաղորդում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիան։

«Ինչպես խոստացել էինք, դուք հնարավորություն եք ունենալու մեզ հետ միասին հետևել այս պատմական թռիչքը լուսաբանող միջոցառմանը և բուն թռիչքին։ Դրա համար նախապատրաստվել է հատուկ ուղիղ հեռարձակում, որը մեկնարկելու է վաղը՝ դեկտեմբերի 1-ին, ժամը 21:00-ին, և այն բաց չթողնելու համար անցեք հղումով ու սեղմեք «Զանգակ»-ին, որպեսզի ձեզ ծանուցում գա՝ հեռարձակման մեկնարկից հետո։ Խնդրում ենք նաև արձագանքել այս հրապարակմանն ու տարածել այն, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ տեղեկանա այս հնարավորության մասին»,- ասվում է «Բազումք» տիեզերական հետազոտությունների լաբորատորիայի «Ֆեյսբուքի» էջում արված հրապարակման մեջ։ 

  • Կիսվել: