հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Այսօր դասերը կես ժամ կարճ արեցինք, որ մասնակցենք. Բերքառատի դպրոցի ուսուցիչները՝ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու մասին

Այսօր դասերը կես ժամ կարճ արեցինք, որ մասնակցենք. Բերքառատի դպրոցի ուսուցիչները՝ Փաշինյանի քարոզարշավին մասնակցելու մասին

Այսօր մենք դասերը կես ժամ կարճ ենք արել, հանուն Փաշինյանի, որ գանք ու մասնակցենք քարոզարշավին: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Ծաղկահովիտ համայնքի Բերքառատի դպրոցի ուսուցիչներից մեկը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է դասաժամի ընթացքում կարողացել մասնակցել ՔՊ-ի քարոզարշավին:

Հարցին, թե արդյո՞ք միկրոավտոբուսը տրամադրել են քարոզարշավին հասնելու համար, թե ոչ, ուսուցիչը չպատասխանեց՝ նշելով, որ չի կարող ասել:

Ներա ուսուցիչներից մեկն էլ նշեց, որ եկել են, որպեսզի դիմավորեն իրենց հավատարիմ մարդուն՝ Նիկոլ Փաշինյանին: Հավելեց, որ ինքն էլ է դասապրոցեսը կրճատել կես ժամով, որպեսզի քարոզարշավին մասնակցի:

«Մենք չէինք կարող մեր վարչապետին չգալ ու չդիմավորել, դրա համար էլ կրճատեցինք ժամերը, աշակերտներին տուն ենք ուղարկել: Բոլոր ուսուցիչներն են ցանկություն հայտնել, մանավանդ մեր տնօրենը: Մենք նախապես պատրաստվել էինք, սպասում էինք այս օրվան, որ երբ գար՝ սիրով գայինն ու դիմավորեինք: Բոլորս պարտավոր ենք մեր վարչապետին ընտրենք: Եթե վարչապետին դիմավորելու համար պետք է պատասխանատվության ենթարկվենք, թող ենթարկեն»:

Եզրափակելով իր խոսքը՝ ուսուցիչը հավելեց, որ միկրոավտոբուսը, որով եկել էին, ուղարկված էր շրջկենտրոնից:

  • Կիսվել: