Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է. Ավինյան
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Նրանց ընտանիքների հետ միասին ծաղիկ ենք խոնարհել հերոսների հիշատակի առաջ՝ որպես հարգանքի, երախտագիտության և հավերժ հիշողության խորհրդանիշ՛՛,-նշել է նա՝ հրապարակելով լուսանկարներ։



