Այս տարվա քառորդները կամփոփվեն մինչև արտակարգ դրության հաստատումը ունեցած գնահատականներով
Այս տարվա քառորդները կամփոփվեն մինչև արտակարգ դրության հաստատումը, այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ասաց ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը:
Նախարարի խոսքով` Հանրակրթական ուսումնական հաստատություններում կրթական մի աստիճանից մյուսը տեղափոխվելու քննություններ չեն իրականացվելու 4-րդ դասարանի և 9-րդ դասարանի ավարտին:
«Աշակերտների՝ մինչև մարտի 13-ն ունեցած և էլեկտրոնային մատյան փոխանցած գնահատականների հիման վրա ամփոփվում են նրանց տարեկան գնահատականները, որոնք համարվում են քննական, որոնց հիման վրա աշակերտները փոխադրվելու են հաջորդ դասարան: Փոխադրական քննություններ չեն իրականացվում նաև ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարաններում, ամփոփումը տեղի է ունենում նույն ձևով: Այսինքն՝ այս տարվա քառորդները մենք ամփոփում ենք մինչև արտակարգ դրության հաստատումը ունեցած գնահատականներով կիսամյակային գնահատականներ, ապա տարեկան գնահատականներ»,- ասաց Հարությունյանը:


