կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Այրվել է մոտ 200 հակ անասնակեր

Հունվարի 7-ին, ժամը 14։35-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճարճակիս գյուղում այրվում է կուտակած անասնակեր։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին փողոցի տներից մեկի մոտակայքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:58-ին, մարվել՝ 15։42-ին։ Այրվել է մոտ 200 հակ անասնակեր։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:

  • Կիսվել: