Բեռլինում զանգվածային վրաերթի համար կասկածվողը սպանվել է, հայտնել են ոստիկանությունից
Բեռլինում նախօրեին տեղի ունեցած զանգվածային վրաերթի համար կասկածվողը մայրաքաղաքի Սպանդաու արվարձանի սեփական այգիների համալիրում սպանվել է, երբ փորձել է սուր կտրող-ծակող գործիքով հարձակվել ոստիկանների վրա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ոստիկանությանը։
«Ըստ նախնական տվյալների՝ նա սուր կտրող-ծակող գործիքով վազել է ոստիկանների ուղղությամբ, ինչից հետո ոստիկանները կրակ են բացել։ Չնայած նրա կյանքը փրկելու՝ Բեռլինի հրշեջ ծառայության ջանքերին, նա տեղում մահացել է», - ասվում է տարածված հաղորդագրության մեջ։
Շաբաթ երեկոյան Բեռլինի ԼԳԲՏ համայնքի մարդաշատ միջոցառման ժամանակ զանգվածային վրաերթի հետևանքով մեկ մարդ զոհվել, ևս 17-ը՝ վիրավորվել էին, ոմանց կյանքին վտանգ է սպառնում։ Հաղորդվել էր, որ իրավապահները որոնում են մեղավորներին։
Ավելի ուշ ոստիկանությունից մանրամասնել էին, որ որպես կասկածյալ որոնում են «Բեռլինի իսլամիստական շրջանակների անդամի» և միջոցներ են ձեռնարկում նրան ձերբակալելու ուղղությամբ։



