Զելենսկին Իսրայելի ցուցումով է հարձակվել մեր նավի վրա, սա անպատասխան չի մնա․ Իրանի ԱԳ նախարար
Իրանական նավի վրա հարձակումը անպատասխան չի մնա, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին․
«Զելենսկին հարձակվել է իրանական առևտրային նավի վրա, ինչի հետևանքով զոհվել է նավաստի։ Սա ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է, որն իրականացվել է Իսրայելի ցուցումով՝ Եվրոպային նրա պատերազմի մեջ ներքաշելու նպատակով։
ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցների ընթացքում ես հստակ ընդգծել եմ, որ Կիևի իշխանությունների գործողությունները չեն կարող անպատասխան մնալ», — նշել է նա։



