երկուշաբթի, հուլիս 27
27 / 7 / 2026
Վտանգավոր միջադեպ Վիրջինիայում․ հրավառության ժամանակ կրակային համազարկերը ուղղվել են դեպի տրիբունա

Վտանգավոր միջադեպ Վիրջինիայում․ հրավառության ժամանակ կրակային համազարկերը ուղղվել են դեպի տրիբունա

Վիրջինիայում բեյսբոլի խաղից հետո երկրպագուների համար կազմակերպված հրավառության ժամանակ պիրոտեխնիկական անսարքության պատճառով կրակային համազարկերը սկսել են ուղղվել դեպի տրիբունաների կողմը։

«Պիրոտեխնիկայի անսարքության հետևանքով կրակային համազարկերը սկսեցին տարածվել տրիբունաների ուղղությամբ։ Ոչ ոք չի տուժել։ Այժմ հետաքննություն է իրականացվում՝ խափանման պատճառները պարզելու համար», — հայտնել են կազմակերպիչները։

 

  • Կիսվել: