ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Այն, ինչ կատարվում է այսօր Նաիրա Զոհրաբյանի շուրջը, քաղաքական հաշվեհարդար է. Միքայել Մելքումյան

Այն, ինչ կատարվում է այսօր Նաիրա Զոհրաբյանի շուրջը, քաղաքական հաշվեհարդար է. Միքայել Մելքումյան

Այն, ինչ կատարվում է այսօր Նաիրա Զոհրաբյանի շուրջը, քաղաքական հաշվեհարդար է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նկատմամբ։ Այս մասին ասել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը` անդրադառնալով  «Իմ քայլի» կողմից Նաիրա Զոհրաբյանին Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահի պաշտոնից ազատելու նախագծի մշակմանը:

Նա, մասնավորապես, նշել է․

"Նրանք որևէ բանի չեն հասնելու, սակայն շեշտում ենք՝ դա կոնկրետ քաղաքական հաշվեհարդար է հեղինակություն ունեցող քաղաքական գործչի նկատմամբ ։

Վերջ տվե'ք ձեր այդ գործելաոճին, որովհետև դրանով որևէ բանի չեք հասնելու, այլ միայն կորցնելու եք"։

  • Կիսվել: