կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ավտովթար Սյունիքի մարզում. Ford Transit-ը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է

Ավտովթար Սյունիքի մարզում. Ford Transit-ը անհայտ հանգամանքներում կողաշրջվել է

Երեկ՝ նոյեմբերի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 13:30-ի սահմաններում Արթուր Ադամյանը իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Սիսիան Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղում կատարել հերթապահություն:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ: 

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: 

  • Կիսվել: