երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ավտովթար Կոտայքի մարզում․ ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Ավտովթար Կոտայքի մարզում․ ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակին

Այսօր՝ հուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկ Արտուշ Միրաքյանը և կրտսեր պարեկ Արմեն Օհանովը։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննություն, եղել է ոչ սթափ, իսկ դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վթարի պատճառներից է եղել նաև «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը, որի վարորդը հետադարձ է կատարել նշված վայրում։ 

Դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացուցիչները։

Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզում են վարորդների ինքնությունը։

  • Կիսվել: