երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Ford Transit-ն ու Камаз-ը

Ավտովթար՝ Կոտայքի մարզում. «Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Ford Transit-ն ու Камаз-ը

Նոյեմբերի 23-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Եղվարդի «Բելազների պարկ»-ի մոտ բախվել են Камаз և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: 

Տեղում օպերատիվորեն ժամանած Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը բուժօգնություն է ցուցաբերել 1 հոգու, սակայն թե՛ վարորդները, և թե՛ բուժօգնություն ստացած քաղաքացին հրաժարվել են հիվանդանոց մեկնելուց: 

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: