շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Nissan-ն ու Toyota-ն. կա 5 վիրավոր

Երեկ՝ մարտի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում Հրազդան քաղաքի Շահումյան փողոցում՝ «Խնձորի այգի» ռեստորանային համալիրի մոտ, բախվել են Երևանի բնակիչ, 34-ամյա Արարատ Դ.-ի վարած Nissan մակնիշի և Հրազդանի բնակիչ, 52-ամյա Ժիրայր Գ.-ի վարած Toyota մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Երևանի բնակիչ, 30-ամյա Արթուր Խ.ն և Toyota-ի ուղևորներ, Հրազդանի բնակիչ, 63-ամյա Սերյոժա Մ.-ն, Երևանի բնակիչ, 51-ամյա Զարիկ Ա.-ն, Հրազդանի բնակիչներ, 56-ամյա Քնքուշ Պ.-ն և 33-ամյա Մաքսիմ Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Հրազդանի բաժին, որտեղից ժամանել է հերթապահ օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: