երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Ավտովթար Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում. կան վիրավորներ

Ավտովթար Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում. կան վիրավորներ

Օգոստոսի 6-ին, ժամը 00։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ դեպքի վայր մեկնած ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը վերադարձի ճանապարհին Կոմիտասի պողոտայի և Վաղարշյան փողոցի խաչմերուկում նկատել է ՃՏՊ։

Պարզվել է, որ բախվել են «Wolkswagen Golf» (վարորդ՝ Հրանտ Ս․, ծնված 1976 թ․) և «Opel Astra» (վարորդ՝ Գագիկ Ա., ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով ուղևոր Անդրանիկ Ա․-ն (ծնված 1990 թ․) հոսպիտալացվել է «Արմենիա» ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնները։

 

  • Կիսվել: