երկուշաբթի, հուլիս 20
20 / 7 / 2026
Լեոն անկանխատեսելի է, պետք է շատ ուշադիր լինենք․ Ռոդրի

Լեոն անկանխատեսելի է, պետք է շատ ուշադիր լինենք․ Ռոդրի

«Ոսկե գնդակի» դափնեկիր Ռոդրին խոսել է աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի դեմ խաղադաշտում հնարավոր մարտավարական պայքարի մասին աշխարհի առաջնության եզրափակիչում։

«Առաջինը՝ պետք է նրան հեռու պահենք մեր տուգանային հրապարակից, երկրորդը՝ պետք է ագրեսիվ լինենք, երբ նա արդեն շրջանցած կլինի պաշտպանության առաջին գիծը։ Շատ խորքից չենք պաշտպանվի։

Մեր թիմը պրեսինգը սկսում է մրցակցի կիսադաշտում՝ ստիպելով մրցակցին նահանջել։ Դա կլինի գլխավոր միջոցը։ Բայց Լեոն անկանխատեսելի է, պետք է շատ ուշադիր լինենք։

Նա այս առաջնության լավագույն խաղացողն է, 39 տարեկանում մնում է Արգենտինայի առանցքային խաղացողը»,- Ռոդրիի խոսքը մեջբերում է AS-ը։

  • Կիսվել: