ուրբաթ, հուլիս 4
4 / 7 / 2025
Ողբերգական ելքով վթար Դիլիջան-Իջևան ճանապարհին․ երկու հոգի մահացել է, վեցը՝ վիրավորվել

Ողբերգական ելքով վթար Դիլիջան-Իջևան ճանապարհին․ երկու հոգի մահացել է, վեցը՝ վիրավորվել

Օգոստոսի 26-ին՝ ժամը 15։04-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ:
 
ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
 
Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Վ․, ծնված 1980 թ․) և Ford մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Ե․, ծնված 1989 թ․). Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս.Ն.-ն (ծնված 1962 թ.) մահացել է:
 
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Ա․ Ե.-ն տեղափոխվել է, իսկ Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ. Ա.-ն (ծնված 1968 թ.), Մ. Ս.-ն (ծնված 1950 թ.), Գ. Ս.-ն (ծնված 1975 թ.), Ա. Ն.-ն (ծնված 1958 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2006 թ.) և Գ. Ղ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:
 
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը:

  • Կիսվել: