հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ավստրիայի 63-ամյա քաղացաքին Renault Duster-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է առվակում

Ավտովթար Գեղարքունիքի մարզում. Ավստրիայի 63-ամյա քաղացաքին Renault Duster-ով կիսակողաշրջված վիճակում հայտնվել է առվակում

Նոյեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում Ավստրիայի քաղաքացի՝ 63-ամյա Արա Ուգուրլուօգլուն իր վարած Renault Duster մակնիշի ավտոմեքենայով Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Ծովագյուղ ընթանալիս ,դուրս է եկել երթևեկելի գոտուց և  կիսակողաշրջված վիճակում հայտնվել առվակում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ոստիկանության Սևանի բաժնի պետ Սուրիկ Ջանիկյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Կարեն Ավետիսյանը։ Վթարի փաստով Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտում նյութեր են նախապատրաստվում։ 

  • Կիսվել: