երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. Mercedes E350–ը բախվել է էլեկտրասյանը

Ավտովթար Երևանում. Mercedes E350–ը բախվել է էլեկտրասյանը

Երեկ՝ սեպտեմբերի 17-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00–ի սահմաններում Երևանի բնակիչ Հայկ Մանվելյանը իր վարած Mercedes E350 մակնիշի 05 ՏP 050 համարանիշի ավտոմեքենայով Շոպրոնի փողոցում՝ ավտոլվացման կետի հարևանությամբ, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյանը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան: Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 15 փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան հեռացրել են էլեկտրասյունից, որից հետո այն ավտոքարշակով տեղափոխվել է անվտանգ վայր:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերութան «Երքաղլույս» ՓԲԸ-ի ծառայողները:

  • Կիսվել: