ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Ավտովթար Երևանում. Դավիթաշենում՝ «Ֆուդ կորտ»-ի դիմաց, բախվել են Mazda-ները. 2 կմ-ոց խցանում է ստեղծվել

Ավտովթար Երևանում. Դավիթաշենում՝ «Ֆուդ կորտ»-ի դիմաց, բախվել են Mazda-ները. 2 կմ-ոց խցանում է ստեղծվել

Այսօր՝ հուլիսի 1-ին, ավտովթար  է տեղի ունեցել Երևանում: Կեսօրին մոտ, Եղվարդի խճուղում՝ «Գնթունիկ» առևտրի կենտրոնի դիմաց, բախվել են Սոնա Միրզոյանի վարած Mazda մակնիշի 37 TU 923 համարանիշի և Կարապետ Մելիքսեթյանի մարած Mazda մակնիշի 20 QQ 001 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն գրեթե 1 ժամից ավելի նշված վթարի պատճառով դեպի Աշտարակ մոտ 2 կմ-ոց խցանում էր ստեղծվել: 

Ահազանգով ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկ Սևակ Միրզախանյանն ու կրտսեր պարեկ Էմիլ Նուրիջանյանը ու մինչև պարեկները չժամանեցին, խցանումը չվերացավ:Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: 

  • Կիսվել: