հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ավտովթար՝ Երևանում. բախվել են Ford Focus-ն ու Toyota Vitz-ը, Ford-ն էլ տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը

Ավտովթար՝ Երևանում. բախվել են Ford Focus-ն ու Toyota Vitz-ը, Ford-ն էլ տապալել է խաչմերուկը կարգավորող լուսակիրը

Այսօր` հունվարի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Կոմիտասի պողոտա-Վրացական փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 20-ամյա Էդվին Մ-ի վարած Ford Focus մակնիշի և 33-ամյա Վարդան Հ-ի վարած Toyota Vitz մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, իսկ Ford-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել խաչմերուկը կարգավորող լուսակիրին, տապալել այն և մասամբ հայտնվել կանաչ գազոնում։ 

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Արտակ Մանուկյանն ու կրտսեր պարեկ Արթուր Թևոսյանը։  Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության,. եղել են սթափ։  Վթարի փաստով Ա. Մանուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

  • Կիսվել: