երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

Բունդեսթագի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդ և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ

ԳԴՀ Բունդեսթագի Եվրոպական միության հարցերի հանձնաժողովի նախագահ Անտոն Հոֆրայթերի գլխավորած պատվիրակությունն ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հարություն Հարությունյանի ուղեկցությամբ սեպտեմբերի 15-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:

Հյուրերը եղել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացել 20-րդ դարի արհավիրքը հավաստող վավերագրերին և փաստաթղթերին:

  • Կիսվել: