երեքշաբթի, սեպտեմբեր 15
15 / 9 / 2026
Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի

Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի. Զելենսկի

Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Ուկրաինան և Ռուսաստանը համաձայնել են հարվածներ չհասցնել մեկը մյուսի էներգետիկ օբյեկտներին:

Սպիտակ տան ղեկավարը նաև պնդել էր, որ դիզելային վառելիքի համաշխարհային գնի բարձրացման պատճառը հիմնականում ռուս-ուկրաինական պատերազմն է:

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիևը պատրաստ է դադարեցնել ռուսական էներգետիկ օբյեկտներին հարվածները, եթե Մոսկվան հայելային արձագանքի:

«Պատերազմը պետք է ավարտվի: Առաջարկել ենք գործընկերներին այնպիսի համաձայնության հասնել Ռուսաստանի հետ, որով կդադարեցվի կարևորագույն ենթակառուցվածքների ոչնչացումը»,- հավելել է Ուկրաինայի նախագահը:

Զելենսկին, սակայն, մտահոգություն է հայտնել, որ Մոսկվան դժվար թե հետևի այդ հնարավոր պայմանավորվածություններին:

  • Կիսվել: