ուրբաթ, օգոստոս 28
28 / 8 / 2026
Ավտոթվար Արմավիրի մարզում․ բախվել են Ford Transit-ն ու Chengloung բեռնատարը․ կան վիրավորներ

Ավտոթվար Արմավիրի մարզում․ բախվել են Ford Transit-ն ու Chengloung բեռնատարը․ կան վիրավորներ

Այսօր՝ փետրվարի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 33 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 47-ամյա Եսայի Մ․-ի վարած Chengloung մակնիշի բեռնատարն ու Արմավիրի մարզի բնակիչ 62-ամյա  Գևորգ Բ․-ի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ford-ի վարորդն ու նրա ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Հարություն Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, իսկ Ford-ի մյուս ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Հովհաննես Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ 

Օպերատիվորեն ժամանել են նաև Ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Բդոյանի գլխավորությամբ։ 

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արայիկ Վերդյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա ապատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։ 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

  • Կիսվել: