կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Ավտոմեքենա ներկրող ընկերություններին չեն վերադարձնում ԱԱՀ-ն․ Դանիելյան

Ավտոմեքենա ներկրող ընկերություններին չեն վերադարձնում ԱԱՀ-ն․ Դանիելյան

Ավտոմեքենա ներկրող ընկերությունների ներկայացուցիչներն ահազանգում են, որ ամեն ինչ արվում է, որպեսզի խոչընդոտվի ԱԱՀ-ի վերադարձը, այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

«Զավեշտալին այն է, որ օրեր առաջ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն ասաց, որ այս մարդիկ ԱԱՀ-ի վերադարձը դիտարկում են որպես բիզնես եկամուտ և շահույթ։

Եթե ՀՀ օրենքով է նախատեսված, որ տնտեսվարողին պետք է վերադարձվի ԱԱՀ-ն, ինչպե՞ս կարելի է նման գնահատականներ տալ։ Կամ եթե որոշ տնտեսվարողներ ունեն անբարեխիղճ գործելաոճ, ինչու՞ են «‎պատժվում»‎ բոլորը»,- նշել է նա։

Պատգամավոր փոխանցմամբ՝ քաղաքացիները հայտնում են, որ երբ պետք է վերադարձվի ԱԱՀ-ն, մանրադիտակով սկսում են ուսումնասիրել իրենց գործունեությունը, տուգանքներ նշանակում․

«Արդյունքում, Կարմիր ուղի՝ տրանսպորտային միջոցների փաստաթղթային ստուգում են գծում, խոչընդոտվում է տրանզիտով ներմուծված մեքենաների վերաարտահանումը։

Ակնհայտ է, որ այս գործընթացը վերանայման և պարզեցման կարիք ունի։ ՀՀ ՊԵԿ-ին կոչ եմ անում «‎պատժիչ» գործողությունների փոխարեն տանել ավելի արդյունավետ, տնտեսվարողին չխոչընդոտող քաղաքականություն»,- նշում է Դանիելյանը։

--00—ՍՊ

 

  • Կիսվել: