կիրակի, օգոստոս 2
2 / 8 / 2026
Ավինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Կոմիտաս վարդապետի և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Ավինյանը Փարիզում ծաղիկներ է խոնարհել Կոմիտաս վարդապետի և Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին

Փարիզում մեր պատվիրակության հետ ծաղիկներ խոնարհեցինք Կոմիտաս վարդապետի և ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Հուշարձանը գտնվում է Փարիզի սրտում՝ Սենա գետին հարող ընդարձակ ճեմուղու տարածքում, որը բարեկամական Ֆրանսիայի մայրաքաղաքի քաղաքային խորհրդի միաձայն քվեարկության արդյունքում երեք տարի առաջ ստացավ «Հայաստանի էսպլանադ» անվանումը»,-նշել է նա:

  • Կիսվել: