երեքշաբթի, հունիս 18
18 / 6 / 2024
Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով

Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով

Երևանի կանաչապատման և բնապահպանական ոլորտի՝ առավել արդիական ու առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների քննարկմանն աջակցելու և գիտական հիմնավորումներ ներկայացնելու համար Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կանաչապատման ոլորտի մի շարք գիտնականների պարգևատրել է շնորհակալագրերով: 

«Անկախ քաղաքական կամ ոչ քաղաքական շահարկումներից ու ճնշումներից՝ դուք մնացիք ձեր հիմնավոր գիտական կարծիքին: Մենք նույնպես գիտական այդ ճանապարհից շեղումներ չենք ունենալու և հետևողական ենք լինելու ճշմարտությունը բարձրաձայնելու գործում: Ուզում եմ մեկ անգամ ևս վստահեցնել, որ ձեր մեջքն ամուր է, և գիտական հենքով արված աշխատանքից մենք երբևէ հետ չենք կանգնելու»,- ընդգծել է քաղաքապետը: 

Կից ներկայացվում է պարգևատրվող գիտնականների ցանկը:

  • Կիսվել: