երեքշաբթի, հուլիս 14
14 / 7 / 2026
Ավելի շուտ էր պետք այս հայցը ներկայացնել. Անահիտ Ավանեսյանը՝ Բագրատ Սրբազանի դեմ նախաձեռնված խմբային հայցի մասին

Ավելի շուտ էր պետք այս հայցը ներկայացնել. Անահիտ Ավանեսյանը՝ Բագրատ Սրբազանի դեմ նախաձեռնված խմբային հայցի մասին

Երևի ավելի շուտ էր պետք այս հայցը ներկայացնել: Մարդը քրեակատարողական հիմնարկում է, և գուցե նաև դա է եղել, որ ավելի ներողամիտ ենք գտնվել, բայց պարզվեց, որ անձը շատ հեշտությամբ դատի է տալիս ընդհանուր առմամբ խոսքի ազատությանը, ճնշման փորձեր է արվում և իհարկե հակադարձ պետք է նաև դիրքորոշում ձևավորել և արտահայտել: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով Բագրատ Սրբազանի դեմ նախաձեռնված խմբային հայցի ներկայացմանը: 

Նա նշել է, որ որպես քաղաքացի վիրավորված է զգում Բագրատ Սրբազանի կողմից հնչեցված անպարկեշտ արտահայտություններից, հավելելով՝  պարզվեց, որ իր նման հազարավոր մարդիկ կան, որ վիրավորված են զգում: 

«Իհարկե, մենք իրավաբանական խմբի հետ հիմա քննարկումների մեջ ենք ձևաչափի և մնացած հարցերով, անպայման առաջիկայում տեղեկատվություն կտրամադրեմ միանշանակ», -եզրափակել է Ավանեսյանը։ 

 

 

  • Կիսվել: