Ավելի արագ ծառայություններ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ՝ այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը․ Ավինյան
«Ավելի արագ ծառայություններ, ավելի հարմար հաղորդակցում երևանցիների հետ, ավելի լավ կազմակերպված քաղաքային համակարգ — հենց այս ուղղությամբ է զարգանում մեր քաղաքը»,- ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Երևանի քաղաքային կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի կողմից ստեղծված նորարարական համակարգերին արդեն իսկ փոխում են երևանցիների առօրյան՝ դարձնելով քաղաքային ծառայությունները ավելի հասանելի, արդյունավետ և ժամանակակից։ Նույն վայրում գործող տոմսային համակարգի կառավարման և մոնիթորինգի կենտրոնը իրականացնում է հասարակական տրանսպորտի և տոմսային հասույթի մշտադիտարկում և վերլուծություն։ Շատ շուտով կհայտարարենք նաև YES ծառայությունների միասնական հարթակի գործարկման մասին, որը ևս մեկ կարևոր քայլ է քաղաքային ծառայությունների թվայնացման և մատչելիության բարձրացման ուղղությամբ։ Վերջինի մասին շուտով կպատմենք»,- գրել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։