շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Ավանեսյանն այցելել է Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացածներին․ պայթյունից տուժածների տեղափոխումը հնարավորիս արագ շարունակվելու է

Ավանեսյանն այցելել է Արցախում պայթյունի հետևանքով այրվածքներ ստացածներին․ պայթյունից տուժածների տեղափոխումը հնարավորիս արագ շարունակվելու է

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին:

«Քիչ առաջ այցելել եմ Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած մեր հայրենակիցներին:

Այս պահին 23 տուժած, հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, անցնում են հետազոտություններ և ստանում անհրաժեշտ բուժօգնություն:

Պայթյունից տուժածների տեղափոխումը անընդհատ, հերթափոխով և հնարավորիս արագ շարունակվելու է»,- հայտնել է նախարարը՝ ֆեյսբուքյան էջի գրառմամբ:

  • Կիսվել: