շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամն անդրադարձել է Մարությանի երկարատև բացակայությանը հանրային ասպարեզից

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամն անդրադարձել է Մարությանի երկարատև բացակայությանը հանրային ասպարեզից

Ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանն իր ֆեյսբուքյան էջում  անդրադարձել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի երկարատև բացակայությանը հանրային ասպարեզից:

Առաքելյանը, մասնավորապես, գրել է. «Այ քո տունը շինվի,գոնե մի ստից ասուլիս տուր,մի բան արա,ձև տուր,գոնե,որ կաս,առողջ ես,տեղում ես,էս ի՞նչ ես անում,բա միլիոնանոց մայրաքաղաքի քաղաքապետը ո՞նց կարող է սենց բացակա լինել,այն էլ այս արտակարգ պայմաններում։

Հիշեցնեմ,որ Երևան համայնքի ներքո են գործում Երևանի Շտապ օգնության ծառայությունը, պոլիկլինիկաները,մի քանի խոշոր հիվանդանոց.....ընկեր քաղաքապետ,դուք որտե՞ղ եք,ինչո՞վ եք զբաղված,ես ուղղակի տագնապած եմ,որպես երևանցի,որ դուք իմ քաղաքապետն եք,որովհետև մի բան եմ հասկացել,երբ մենք խնդիր ունենք՝ դուք չկաք ...որևէ արդարացում չի անցնում....հանկարծ ավագանու գործընկերներս բուն չդնեն գրածիս տակ..ժողովուրդ,մի՛ պաշտպանեք,տեղ չի թողել իրեն պաշտպանելու,չանե՛ք,էս շրջանը դրա վառ ապացույցն է......»:

  • Կիսվել: