հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Աշտարակ-Արտաշավան ճանապարհը երկկողմանի փակ է. փրկարարները խցանումից դուրս են բերել մոտ 50 տրանսպորտային միջոց

Աշտարակ-Արտաշավան ճանապարհը երկկողմանի փակ է. փրկարարները խցանումից դուրս են բերել մոտ 50 տրանսպորտային միջոց

Հունվարի 13-ին` ժամը 20:37-ին, Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգեր են ստացվել, որ Աշտարակ-Արտաշավան ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են խցանվել, և ճանապարհը երկկողմանի փակվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները համատեղ ուժերով խցանումից դուրս են բերել մոտ 50 տրանսպորտային միջոց. երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։

  • Կիսվել: