կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը սկսել է նորից ստացիոնար ծառայություններ մատուցել

Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը սկսել է նորից ստացիոնար ծառայություններ մատուցել

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այցելել է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» հիվանդանոց։ Տնօրեն հայր Մարիո Կուկարոլլոյի ուղեկցությամբ Մուշեղ Մուրադյանը շրջել է հիվանդանոցում, հետևել բժշկական հաստատության աշխատանքների ընթացքին, հանդիպել բուժանձնակազմին։

 

«Տիրամայր Նարեկ» հիվանդանոցը պոլիկլինիկական ծառայություններից բացի սկսել է նորից ստացիոնար ծառայություններ մատուցել տարածաշրջանի բնակչությանը։

 

«Աշոցքի հիվանդանոցում բուժում են ստանում ինչպես տարածաշրջանի, այնպես էլ մարզի ու Ջավախքի բնակիչները: Շնորհակալ ենք ձեզ, հայր Մարիո, ներդրած ջանքերի համար։ Մեր ազգաբնակչության առողջության պահպանությունն ու առաջնային խնդիրների լուծումը խիստ կարևոր է մեզ համար, պատրաստ ենք լիազորությունների շրջանակներում աջակցել»,- նշել է Շիրակի մարզպետը։

Տարածաշրջանի ազգաբնակչությանն առավել արդյունավետ բժշկական ծառայություններ մատուցելու նպատակով հիվանդանոցը համալրվել է նոր սարքավորումներով, վերանորոգվել է վիրաբուժական բաժանմունքը։

  • Կիսվել: