շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Աշոցքում գրանցվել է ևս մեկ ստորգետնյա ցնցում` 3 բալ ուժգնության

Աշոցքում գրանցվել է ևս մեկ ստորգետնյա ցնցում` 3 բալ ուժգնության

Հունվարի 18-ին՝ տեղական ժամանակով ժամը 08:20-ին, (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.93և արևելյան երկայնության 44.030 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 19 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.4 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում և Ձորաշեն գյուղում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 05:28-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 01:28-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.950 եւ արեւելյան երկայնության 43.990 աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Աշոցք գյուղից 10 կմ հարավ-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.6 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Հարթագյուղ (Ղալթախչի) եւ Շիրակամուտ բնակավայրերում,  Շիրակի մարզի Գյումրի քաղաքում, ինչպես նաեւ Ջաջուռ եւ Աշոցք գյուղերում:

  • Կիսվել: