հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Աշխատավարձի կրկնապատկում կամ մինչև 135.000 դրամ պարգևավճար. Գաբրիելյանը մանրամասնում է

Աշխատավարձի կրկնապատկում կամ մինչև 135.000 դրամ պարգևավճար. Գաբրիելյանը մանրամասնում է

Երաժշտական դպրոցի դաշնամուրի եւ երաժշտության տեսության սիրելի՛ ուսուցիչներ, ազատ եւ հունահռոմեական ոճի, ձյուդոյի եւ սամբոյի սիրելի’ մարզիչներ,
հաշված օրեր են մնացել կամավոր ատեստավորման հայտերի ընդունման համար:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ շարունակելով.

«ԿԳՄՍ նախարարությունն ամեն ինչ անում է ձեր սոցիալական վիճակի բարելավման եւ արդարացի վարձատրության համար: Օգտվեք այս բացառիկ հնարավորությունից, վերահաստատեք ձեր մասնագիտական կարողություններն ու հմտությունները եւ աշխատավարձից բացի՝ ամեն ամիս կառավարությունից ստացեք մինչեւ 138 հազար դրամ հավելավճար կամ, ինչպես ընդունված է ասել մեր երկրում, պարգեւավճար 3 տարի ժամկետով:

Հայտերի ընդունումը կավարտվի ս.թ ապրիլի 9-ին, ատեստավորումը տեղի կունենա մայիսին, սակայն դրական արդյունք գրանցածները կվճարվեն նաեւ ապրիլ ամսվա համար:

Ատեստավորմանը կարող են մասնակցել պետական (ՊՈԱԿ) եւ համայնքային (ՀՈԱԿ) աշխատողները, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ չաշխատող, բայց տվյալ աշխատանքի պահանջներին բավարարող մասնագետները, որոնք պարգեւավճարները կստանան աշխատանքի անցնելու պահից:

Գործընթացը բոլորովին նոր է, մշակել ենք շաբաթների ընթացքում, որ օր առաջ կարողանանք բարձր վարձատրել Ձեզ:

Այո, հնարավոր է լինեն թերություններ, խնդրում եմ ըմբռնումով մոտենալ, փորձի վրա կշտկենք խնդիրները, սակայն ամենակարևորն այս մասով իմացեք.
!!! ԲԱՑԱՍԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՈՒՆԵՆԱԼ ՈՐԵՎԷ ԲԱՑԱՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔ ՁԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԿԱՄ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՎՐԱ:

Հ.Գ. Ոլորտի մնացած մյուս բոլոր ուսուցիչների եւ մարզիչների համար կամավոր ատեստավորումը կշարունակվի հաջորդաբար, եւ մինչեւ հաջորդ տարվա ավարտը բոլորը կունենան հնարավորություն կրկնապատկելու իրենց աշխատավարձը»:

  • Կիսվել: