հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կանցկացնի կիբեռանվտանգությանը նվիրված տեսադասեր

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը կանցկացնի կիբեռանվտանգությանը նվիրված տեսադասեր

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել.

՛՛Հաշվի առնելով Արցախի և Հայաստանի դեմ սանձազերծված պատերազմական իրավիճակը, ինչպես նաև նոր կորոնավիրուսի համավարակի տարածումը Հանրապետությունում` «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն» հիմնադրամը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ, նախաձեռնել է հոկտեմբերի 21-ից 23-ը իրականացնել տեսադասերի շարք՝ մի քանի առանցքային թեմաներով, որոնք անմիջականորեն առնչվում են սոցիալական ոլորտի մասնագետների ամենօրյա աշխատանքին՝ հատկապես արտակարգ և ճգնաժամային իրավիճակներում:

«Կիբեռանվտանգությունը և սոցիալական աշխատանքը ճգնաժամային իրավիճակներում» տեսադասերի թեմաներն են.

ա) կիբեռանվտանգությունը,

բ) անձնական տվյալների պաշտպանությունը,

գ) մասնագիտական էթիկայի խնդիրները։

Տեսադասերի մասնակցության հղումը ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել մինչև հոկտեմբերի 20-ը` լրացնելով ստորև ներկայացված հայտը:

https://docs.google.com/…/1FAIpQLScHPoH4x_5WGk3Hmq…/viewform՛՛:

 
 
 
 

  • Կիսվել: