ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ոչ ոք չգիտի, թե  խոշոր կիբեռգրոհի դեպքում ՀՀ-ում ի՛նչ իրավիճակ կստեղծվի. Կիրակոսյան

Ոչ ոք չգիտի, թե խոշոր կիբեռգրոհի դեպքում ՀՀ-ում ի՛նչ իրավիճակ կստեղծվի. Կիրակոսյան

Անհրաժեշտ է ստեղծել կառույց, որը կձեւավորի կիբեռանվտանգության ոլորտի զարգացման ռազմավարությունը եւ մարտավարությունը։ Այս մասին այսօր ArmSec համաժողովում քննարկումների ժամանակ ասաց Financial search ծրագրի ղեկավար Վաչե Կիրակոսյանը։

Նա նշեց, որ կիբեռանվտանգության զարգացումը գերակա խնդիր է Հայաստանի համար, թեև տասնամյա վաղեմության իրավիճակի հետ համեմատած, երբ մեկ օր էլ չէր անցնում առանց պետական որեւէ կայք կոտրելու, այսօր դիտարկվում է իրադրության որակական փոփոխություն։

Կիրակոսյանը նշեց նաև, որ, ամեն դեպքում, ոչ ոք չգիտի, թե Հայաստանում խոշորամասշտաբ կիբեռգրոհի դեպքում ի՛նչ իրավիճակ կստեղծվի։ «Մինչ այժմ չի հաջողվել պլստալ, սակայն մենք գտնվում ենք պատերազմային իրավիճակում, եւ չարժե, որ մեզ հանգստացնենք նրանով, թե մեր հակառակորդներն այդքան խելք չունեն դրա համար։ Հնարավոր է՝ խելք չունեն, սակայն նրանք կարող են վճարել ում պետք է Ռուսաստանում, Ուկրաինայում եւ այլուր, էլ չեմ ասում Թուրքիայի մասին»,-աաաց նա։

Financial search ծրագրի ղեկավարը նաև նշեց, որ կիբեռանվտանգության զարգացումը կարևոր է նաև պետական կառավարման համակարգի անվտանգության տեսանկյունից: «Պետք է զարգացնել կիբեռանվտանգությունը, քանի որ հակառակ դեպքում մենք սպառնալիքի տակ ենք դնում պետական կառավարման ամբողջ համակարգը»,-նշեց նա:

  • Կիսվել: