երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի շինարարության աշխատանքները նախատեսվում է սկսել 2025 թվականին: Այս մասին նշված է Երևանքի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: 

«Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային աշխատանքներն ամբողջությամբ ավարտված են, փաթեթն անցել է բոլոր փորձաքննությունները:

Կայարանի շինարարության գոտում ազդեցության ենթակա հողերի և գույքերի առումով գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղարկվել է Կառավարություն՝ սահմանված կարգով ներպետական շրջանառությունն ու հետագա ընթացքն ապահովելու համար։

Միաժամանակ նախապատրաստական աշխատանքներ են սկսվել շինարարության մեթոդաբանության վերաբերյալ՝ այս տարի արդեն դրանց մեկնարկը տալու նպատակով»,մ- ասված է հաղորդագրության մեջ: 

 

 

  • Կիսվել: