երեքշաբթի, հուլիս 1
1 / 7 / 2025
Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունը 34 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի գործարաններից մեկում պայթյունը 34 մարդու կյանք է խլել

Հնդկաստանի հարավային Տելանգանայի նահանգում դեղագործական գործարանում պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է խոշոր հրդեհ։ Առնվազն 34 մարդ է մահացել, մի քանի մարդ՝ վիրավորվել։ Այս մասին հաղորդում է BBC-ն։ 

Գործարանը պատկանում էր Sigachi Industries ընկերությանը, որի դեմ գործ է հարուցվել զոհերից մեկի որդու բողոքի հիման վրա։ Ընկերությունը 90 օրով կասեցրել է գործունեությունը տվյալ գործարանում՝ սարքավորումների և կառույցների կրած վնասի պատճառով։ 

Պայթյունի պահին շենքում գտնվում էր շուրջ 60 մարդ։ Նշվում է, որ պայթյունի հետևանքով շենքը լիովին փլուզվել է։ 

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել տեղի ունեցածի կապակցությամբ և դրամական պարգև խոստացել զոհերի ընտանիքներին և տուժածներին։  

 

  • Կիսվել: