ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Աշխատանքային ժողով՝ կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի տենդի վերաբերյալ

Աշխատանքային ժողով՝ կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի տենդի վերաբերյալ

Կապիկի ծաղիկ հիվանդության և Ղրիմ-Կոնգոյի տենդի՝ աշխարհում արձանագրված դեպքերով պայմանավորված՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ տեսչական մարմնի Բավրայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետի պետի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Անդրյանն աշխատանքային ժողով է անցկացրել աշխատակազմի հետ։
 
Վահե Անդրյանն աշխատակիցներին ծանոթացրել է կապիկի ծաղիկ հիվանդության տարածման կանխարգելման վերաբերյալ շրջաբերականին և գործողությունների ստանդարտ ընթացակարգին, Ղրիմ-Կոնգոյի հեմոռագիկ տենդով կասկածելի դեպքերի հայտնաբերմանն ու կանխարգելման ուղղված աշխատանքներին։
 

  • Կիսվել: