ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
 Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 276 հազարով

Աշխարհում COVID-19-ի դեպքերի թիվը մեկ օրում աճել է 276 հազարով

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է ավելի քան 276 հազարով, մահացել է ավելի քան 6,9 հազար մարդ։ Այս մասին գրում է Ria Novosti գործակալությունը՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալները։

ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն՝ վերջին 24 ժամվա ընթացքում աշխարհում գրանցվել է վարակման 276 398 նոր դեպք, մահացել է  6933 հիվանդ COVID-19-ից։

Վարակման դեպքերի ընդհանուր թիվը, այսպիսով, հասել է 20 մլն 439 հազար 814-ի, մահացել է 744 385 վարակակիր:

Նշենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը մարտի 11-ին կորոնավիրուսը հայտարարեց համաշխարհային համաճարակ։

  • Կիսվել: