հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Վրաստանում «քրեական աշխարհի» հետ կապ ունենալու համար շուրջ 80 անձ է ձերբակալվել. լրատվամիջոցներ

Վրաստանում «քրեական աշխարհի» հետ կապ ունենալու համար շուրջ 80 անձ է ձերբակալվել. լրատվամիջոցներ

Տարածված տեղեկության համաձայն՝ Աջարիայում, Խելվաչաուրիի մունիցիպալիտետի Շարաբիձեեբի գյուղում իրականացված հատուկ գործողության արդյունքում, «քրեական աշխարհի» հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալվել է շուրջ 80 մարդ, գրում է jnews.ge-ն:

«Ինտերպրեսնյուս»-ի փոխանցմամբ՝ հատուկ գործողության ընթացքում վնասվածք է ստացել 75-ամյա մի կին, որը տեղափոխվել է Բաթումիի միջազգային համալսարանական կլինիկա։ Ենթադրվում է, որ նա ձերբակալվածներից մեկի մայրն է։

Տեղի բնակիչներից մեկը հայտնել է, որ երկու անձ, ովքեր հանդիսանում են եղբայրներ, մինչ ձերբակալվելը վնասվածքներ են հասցրել իրենց։

 

  • Կիսվել: