«Արյունոտ ձեռքերով» շապիկներ՝ կառավարության աստիճաններին
Բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատները, ովքեր հավաքվել էին Շառլ Ազնավուրի հրապարակում, երթով շարժվեցին դեպի Գլխավոր դատախազության շենքի մոտ՝ փաստաթղթեր և ստորագրություններ հանձնելու։
Կառավարության շենքի մոտ նրանք սկսեցին վանկարկել «Նիկոլ դավաճան», «Նիկոլ մարդասպան»:
Ծնողները արյունոտ ձեռքերով շապիկներ դրեցին կառավարության աստիճաններին, ապա շարունակեցին երթը: