շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Արյունաբանական կենտրոնը կոչ է անում արյուն հանձնել

Արյունաբանական կենտրոնը կոչ է անում արյուն հանձնել

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնը հայտարարություն է տարածել, որում նշվում է․

«Հարգելի հայրենակիցներ, բազմաթիվ պացիենտներ ունեն ձեր արյան կարիքը. խնդրում ենք ներկայանալ արյունատվության։

Աշխարհում միլիոնավոր մարդիկ իրանց կյանքի համար պարտական են հե՛նց արյան դոնորներին։

Դարձե՛ք նրանցից մեկը, պարգևեք կյանք։

Արյունատվության համար խնդրում ենք մոտենալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ անձնագրով։

Երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09։00-ից մինչև 12։30։

Հեռ. 010-28-38-23

Դոնորների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մեր կայքում ,-նշված է հայտարարության մեջ։

  • Կիսվել: