ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արյան անհրաժեշտ պաշարը համալրված է. ԱՆ

Արյան անհրաժեշտ պաշարը համալրված է. ԱՆ

Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհակալ ենք բոլոր այն կամավորներին, ովքեր արագ արձագանքեցին և հաշված րոպեների ընթացքում կատարեցին արյունատվություն` առաջին կարգի ռեզուս դրական արյան անհրաժեշտ խմբաքանակն ապահովելու համար՝ հայտնում են առողջապահության նախարարությունից: 
 
«Մեր կամավորների պատրաստակամության և բուժանձնակազմի անդադար աշխատանքի շնորհիվ հնարավոր դարձավ շատ կարճ ժամանակահատվածում համալրել արյան անհրաժեշտ պաշարը:
 
Տեղեկացնում ենք, որ այս պահին դրա կարիքը այլևս չկա:
 
Կրկին շնորհակալ ենք մեր կոչերին հետևողական լինելու և մշտապես աջակցելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: