ուրբաթ, հուլիս 17
17 / 7 / 2026
Առվակի մեջ հայտնաբերվել է դի

Առվակի մեջ հայտնաբերվել է դի

Հունիսի 10-ին, ժամը 00:09-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին անձնական ավտոմեքենայով գնացել է բանջարանոցը ջրելու և չի վերադարձել։ Այս մասին հայտնում են ԱԻՆ մամուլի ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Նոր Ամանոս գյուղից մոտ 4 կմ հեռու՝ առվակի մեջ, հայտնաբերվել է Կարապետ Շ․-ի (ծնված 1961 թ․) դին։

Փրկարարները դին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

  • Կիսվել: