Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է. պաշտպան
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է: Այս մասին հայտնել է Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։
«Հարգելի հայրենակիցներ ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ, որ քիչ առաջ տեղի է ունեցել Առուշ Առուշանյանի մեղադրանքի փոփոխությունը։ Մասնավորապես՝ վերջինիս մինչ այդ ՀՀ քրեական օրենսգրքի երեք հոդվածներով առաջադրված մեղադրանքից հանվել է մեկ հոդված։ Դրա համար հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել սույն գործով հսկող դատախազին: Ճիշտ է, սա փոքր հաջողություն է, բայց ամեն ինչ սկսում է փոքր հաջողություններից»,- գրել է պաշտպանը։
Հատուկ քննչական ծառայության հրապարակման համաձայն, նրան մեղադրանք է առաջադրված Քրեական օրենսգրքի 35-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, 38-149-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 38-154.2-րդ հոդվածի 3-րդ մասով։