հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Արթուր Երոյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

Արթուր Երոյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 38-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Արթուր Երոյանին նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետի տեղակալի պաշտոնից»,-ասված է նախագահի հրամանագրում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Խաչատուր Խաչատրյանն ազատվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի պետի պաշտոնից:

  • Կիսվել: