Արտեմ Փաթափությանը մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին
Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանը Երևանում է: Ինչպես հայտնի է՝ Նոբելյան կոմիտեն բժշկության 2021թ. նոբելյան մրցանակը գիտնականին շնորհել է ջերմաստիճանի և հպման ռեցեպտորների հայտնաբերման համար։
Այսօր նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին։
Նշենք, որ նոբելյան մրցանակակիր, գիտնական Արտեմ Փաթափությանը կմասնակցի Երևանում հունիսի 13-17-ը կայանալիք Գիտության և բիզնեսի օրերին: