երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Արտաշատում՝ ընկերություններից մեկի տարածքից, գողություն անելիս բռնվել է 43-ամյա մի տղամարդ

Արտաշատում՝ ընկերություններից մեկի տարածքից, գողություն անելիս բռնվել է 43-ամյա մի տղամարդ

Հուլիսի 14-ին ոստիկանության Արտաշատի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատ քաղաքի Արարատյան փողոցի ՍՊ ընկերություններից մեկի տարածքից գողություն են անում։

Ահազանգով մեկնած ոստիկանության օպերատիվ խմբի ծառայողները հանցագործությունը կատարելու պահին բռնեցին և բերման ենթարկեցին 43-ամյա մի տղամարդու։

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվեց գողոնը։

Ոստիկանությունում պարզվեց, որ տղամարդը կատարել էր 8 նմանատիպ գողություններ ևս։
Հարուցվել է քրեական գործ։

43-ամյա տղամարդը ձերբակալվել է։

Քննությունը շարունակվում է։

  • Կիսվել: