ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Արտաշատում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը

Արտաշատում «Nissan»-ը դուրս է եկել ճանապարհից եւ բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 25-ին, ժամը 00:23-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Օգոստոսի 23 փողոցում՝ թատրոնի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Վահե Բ․, ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ճամփեզրի էլեկտրական սյանը։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:

 

  • Կիսվել: